▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտահոգիչ է Շահեն Հարությունյանի հարցը

Ազգային ժողովում քննարկման է դրվել Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվությունը: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ հարակից զեկուցող ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին ուղղված հարցը վերաբերում էր Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործին.

«ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Շանթին և 11 հոգու քաղբանտարկյալ ճանաչելու մասին, որը ամբողջապես համապատասխանում է ԵԽԽՎ հստակեցված չափանիշներին: Ձեր հանձնաժողովը քննարկե՞լ է այս հարցը»:

Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ դեռևս ոչ, քանի որ դատավճիռը վերջերս է հրապարակվել, իսկ այսօր առաջին աշխատանքային օրն է: 

«Որպես քաղաքական գործիչ համաձայն եմ Ձեզ հետ, բայց որպես իրավաբան վերապահումով կարող եմ մոտենալ: Դա բարդ գործընթաց է ենթադրում: Ես իմ մտահոգությունը հայտնել եմ արդեն. խիստ մտահոգիչ է Շահեն Հարությունյանի հարցը: Դա մարդկային, բարոյական տեսանկունից անընդունելի է»,-ասաց Էլինար Վարդանյանը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց հանձնաժողովում Հայաստանում եղած քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ կազմակերպելը, որպեսզի հիմնավորեն տեսակետները, թե ինչո՞ւ են նրանց համարում քաղբանտարկյալ, ինչու` ոչ:

Էլինար Վարդանյանը համաձայնեց պատգամավորի հետ:

 Ազգային ժողովում քննարկման է դրվել Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվությունը: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ հարակից զեկուցողի ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին ուղղված հարցը վերաբերրում էր Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործին.
«ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Շանթի և 11 հոգու քաղբանտարկյալ ճանաչելու մասին, որը ամբողջապես համապատասխանում է ԵԽԽՎ հստակեցված չափանիշներին: Ձեր հանձնաժողովը քննարկե՞լ է այս հարցը»:
Էլինար Վարդանյանը պաըասխանեց, որ դեռևս ոչ, քանի որ դատավճիռը վերջերս է հրապարակվել, իսկ այսօր առաջին աշխատանքային օրն է: 
«Որպես քաղաքական գործիչ համաձայն եմ Ձեզ հետ, բայց որպես իրավաբան վերապահումով կարող եմ մոտենալ: Դա բարդ գործընթաց է ենթադրում: Ես իմ մտահոգությունը հայտնել եմ արդեն, խիստ մտահոգիչ է Շահեն Հարությունյանի հարցը: Դա մարդկային, բարոյական տեսանկունից անընդունելի է»,-ասաց Էլինար Վարդանյանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց հանձնաժողովում կազմակերպել  Հայաստանում եղած քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ, որպեսզի հիմնավորնե տեսակետները, թե ինչու են նրանց համարում քաղբանտրկյալ, ինչու` ոչ:
Էլինար Վարդանյանը համաձայնեց պատգամավորի հետ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին