Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններին: «Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի հայտարարել, ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները, եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որևէ նորություն չի ասվել: Հայաստանն իր վերաբերմունքը արտահայտել է այդ հինգ հայտարարությունների վերաբերյալ: Ուրիշ բան է, որ Ադրբեջանն է խուսափում որևէ ձևով իր դիրքորոշումն արտահայտել այդ արտահայտությունների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում, որ նման որևէ առաջարկներ, սկզբունքներ կամ տարրեր գոյություն չունեն»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


