▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն եմ խնդրում նաև լրագրողական հանրույթից և կոնկրետ Փայլակից. Հակոբ Արշակյանը՝ սկանդալային միջադեպի մասին

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախրար Հակոբ Արշակյանը, ով օրեր առաջ հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլկ Ֆահրադյանի վրա, հարվածել նրան և վնասել համակարգիչը, ներողություն է խնդրել կատարվածի համար․

«Կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել նաև հանրությունից, որոնք իրենց տեսադաշտում տեսել են այս դեպքը, ինչպես նաև լրագրողական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից: Շատ կարևորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան եւ ցանկանում եմ, որ մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»,- նշել է նա:

 

Դիտեք նաև՝ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա

Տեսանյութ, թե ինչպե՞ս է ԲՏԱ նախարարը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա՝ վնասելով նրա համակարգիչը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին