▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատմեց Փարիզում ընկերոջ հետ ապրող հայ նույնասեռականի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում կազմակերպելու շուրջ բարձրացված աղմուկին.

 

 

 

 

 

 

 

 

«Ինձ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է: Էստեղ որեւէ կասկած չկա, բայց ես ուզում եմ մի դեպք պատմել. Վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մի տղա սուրճը բերեց ասաց՝ վայ, բարեւ ձեզ պարոն վարչապետ: Պարզվեց հայ էր, Հայաստանի մարզկենտրոններից մեկի բնակիչ: Մարզի անունը չեմ ասում, որ տեղի ժողովուրդը չնեղանա: Ասացի՝ հեղափոխություն է եղել, ներգաղթի մասին չես մտածում: Ասաց՝ հազիվ եմ փախել Հայաստանից, հիմա այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը էլի մեր քաղաքից է: Ես սա ինչի՞ համար եմ ասում. Կարծում եմ, որ այս խնդիրը քննարկելիս բացի մեր վերաբերմունքը արտահայտելիս հասկանանք, սա մեզ համար խնդիր է, թե ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե սա մեզ համար խնդիր է, ոնց ենք վերաբերում դրան: Մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում եւ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Եթե ելնում ենք նրանից, որ կան այդպիսի մարդիկ, ի՞նչ ենք անում էդ մարդկանց: ԽՍՀՄ-ում կար քրեական հոդված, եթե պարզվում էր, որ մարդն այդպիսին է, տանում էին բանտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ լինում են հանրային դրսեւորումներ, որտեղ լինում են քաղաքական գործիչներ, որոնք բացահայտում են իրենց էդպիսին մտքերի ընթացքը, լարվածությունը միանգամից հասնում է հազարի»,-նշեց  Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երևույթը. Կոմիտաս Վարդապետ

Նոյեմբերի 15-18-ը իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել. ինչի համար են նախապատրաստվում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին