▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստացել վերացնել ԽԾԲ-ների «ինստիտուտը»

Ինչեր ասես, որ չի անում  Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, որպեսզի պահպանի իր պաշտոնը:

Այն, որ եթերից այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանին «մոնտաժով» սարքել են Նիկոլ Փաշինյան, բայց իրականությունը չի փոխվել՝ նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը, արդեն գրել ենք:

Հրապարակումից հետո մենք բազմաթիվ նամակներ ու մեկնաբանություններ ենք ստացել, որոնցում որոշները պատմում են Մարգարիտ Գրիգորյանի՝ գնված նոր ճոխ տան, մյուսը՝ ձեռք բերած շքեղ նոր մեքենայի և հակառակը՝ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների համար նախատեսված հավելավճարների ու օրապահիկների կրճատման մասին: 

Մեր ընթերցողներին ցանկանում ենք ասել, որ դրանք չենք հրապարակում ոչ թե այն մտավախությամբ, որ հասցեատերն , իրեն բնորոշ ամբարտավան ոճով, կարող է դրանք բամբասանքներ համարել, այլ  հույսով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներքո գործող պատկան  մարմինները լուրջ ուսումնասիրելու են բոլոր այն մտահոգությունները, բողոքներն ու ասեկոսեները, որոնք հայտնվել են մամուլում ու անտեսվել նախկին ղեկավարների կողմից, որոնց քծնել է Հ1-ի ղեկավարությունն այնպես, ինչպես փորձում է քծնել նոր իշխանություններին: 

Ի դեպ, ասում են, թե Մարգարիտա Գրիգորյանն իր պաշտոնը պահելու հարցում   ակնկալում է նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցությունը, որն իր քավորն է: 

Ավելորդ չենք համարում հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստացել վերացնել ԽԾԲ-ների՝ խնամի-ծանոթ-բարեկամների  «ինստիտուտը»:

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը, մինչև փոխվարչապետ նշանակելը, եղել է «Արդշինբանկի» վարչության նախագահ, որտեղից էլ, ըստ մամուլի հրապարակումների,  Հ1-ը վարկեր է վերցրել  ու գրավադրել իր հաշվեկշռի տակ գտնվող շենքերը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին