ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Dvin Music Hall-ում մասնակցում է WCIT 2019 պաշտոնական ընթրիքին։ Ընդունելությանը մասնակցելու համար ՀՀ վարչապետի եւ տիկնոջ հետ միասին ժամանեց System of A Down ռոք խմբի մենակատար, համաշխարհային աստղ, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
Նրանց ժամանելուն պես մուտքի մոտից հնչեց հայկական կենդանի երաշժտություն: Ներս մտնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ներսում արդյո՞ք հայկական երաժշտույթյուն է հնչելու:
Ընթրիքին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող անձինք, WCIT-ի բազմաթիվ մասնակիցներ, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստըեւ այլք: