▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլևս ձեռքերը լվանում է․ Արմեն Աշոտյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը գրում է․

«Կարճ՝ Նիկոլի այսօրվա ելույթի վտանգների մասին։

1. Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի վրա հղումներ անելը եւ տգիտություն է, եւ դավաճանություն։

Տգիտություն, որովհետեւ Հայաստանի Գերագույն Խորհուրդն այն վավերացրել է վերապահումներով՝ հաշվի առնելով Արցախի խնդիրը։

Դավաճանություն, որովհետեւ օրակարգ է վերադարձվում անկլավների հարցը: Հիշեցնե՞մ, թե դա ինչ արհավիրք է Հայաստանի համար։

2. Ի՞նչ է նշանակում . «Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»։

Այսինքն, Նիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլեւս ձեռքերը լվանում է, այն թողնելով Ադրբեջանի հետ один на один»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին