▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Հայաստան»-ը՝ Գյումրիում

Նոյեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գյումրիում էր: Հանրային բանախոսները հիմնականում կոչ են արել ոչ ասել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին: Հնչել են տարաբնույթ ելույթներ: Անդրադարձ է կատարվել երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, օրեցօր աճող արտագաղթի ցուցանիշներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այնուհետ Թատերական հրապարակից շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ: Ճանապարհին երթի մասնակիցները կոչ են արել գյումրեցիներին՝ միանալ դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքում անցկացվելիք հանրահավաքին և քաղաքացիական ակցիաների միջոցով տապալել սահմանադրական հանրաքվեն:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Նոյեմբերի 1-ին "Նոր Հայաստան" հանրային փրկության ճակատը Գյումրիում էր: Հանրային բանախոսները հիմնականում կոչ են արել ոչ ասել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին: Հնչել են տարաբնույթ ելույթներ: Անդրադարձ է կատարվել երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, օրեցօր աճող արտագաղթի ցուցանիշներին:
"Նոր Հայաստան" հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այնուհետ Թատերական հրապարակից շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ: Ճանապարհին երթի մասնակիցները կոչ են արել գյումրեցիներին՝ միանալ դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքում անցկացվելիք հանրահավաքին և քաղաքացիական ակցիաների միջոցով տապալել սահմանադրական հանրաքվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին