Պետբյուջեի եկամտային մասի ավելացումը նվազ է նախատեսվում, քան սոցիալական ծախսերի ավելացումը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է խնայողաբար պլանավորել պետբյուջեն, -սա Արցախի վարչապետ Ա. Հարությունյանի խոսքն է:
Բա մեկը չհարցնի վարչապետին` այդ ո՞նց եղավ, որ հարկայինը նոր օրենքներ չմտածեց , փոքր ու միջին բիզնեսին քերթելու ու եկամուտ ապահովելու համար:
Այդ ի՞նչ եկամտի պակասի մասին եք խոսում մի երկրում, որտեղ պարապ-սարապների մի մեծ գումարտակ 500- 600 000 աշխատավարձի դիմաց է ստորագրում ամեն ամիս:
Դե հա, գիտեմ, որ նախանձ եմ ու գիշերը քունս չի տանում շարիկ պայթացնողների աշխատավարձերի պատճառով, բայց իմ նախանձը ճիշտ քաղաքականություն վարելուն հաստատ խոչընդոտ չի:
Նորմալ երկրում մեկը, որ իր քրտինքով բիզնես է սկսում, տասը տարի հետո ընդլայնված ու կայացած է լինում, ոչ թե փակվում ու լքում է երկիրը ...Այս սրա մասին որ մտածեք ,եկամտի պակաս չի լինելու
Նորմալ երկրում մինիմալ ու մաքսիմալ աշխատավարձերի տարբերությունը 1000 և ավելի անգամ չի լինում` սա էլ, կրկին, նախանձս խոսեց ....
Հա, իմիջայլոց, ամոթ է 600 000 աշխատավարձով / կողմնակի եկամուտների ու հնարավորությունների մասին սկի չեմ էլ խսում/ նույն շուկայից օգտվելն ու նույն պոմիդորը ուտելը, ինչ 50 000 ողորմավճար ստանողը , պարոններ... ժամանակն է հարուստների համար էլիտար շուկա բացելու, որտեղ չնայած պոմիդորը կախարդական հատկություններով չի լինի, բայց 1000-ապատիկ թանկ պիտի լինի!!!