▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն բանն է, ինչ ամուսնական առաջին գիշերը Հ1-ի ուղիղ եթերով ցուցադրելը

Անկեղծ զարմացա, երբ ֆեյսբուքում նկատեցի հավատացյալ-աթեիստ «արյունահեղ ճակատամարտերը»: Այսօր այդ ամենի վրա կարելի է ուղղակի ծիծաղել: Եվ լիաթոք ծիծաղել: Նախ հավատք ունեն բոլորը նույնիսկ աթիստները, քանի որ, ի վերջո, հավատում են իրենց համոզմունքների ճշմարտացիությանը, իսկ արդեն կրոնական հավատք ունենալ-չունենալը կամ այն դրսևորելը խիստ անձնական, եթե կուզեք խիստ ինտիմ հարց է ու պատկանում է միայն մարդ-Աստված տիրույթին, և երրորդ անձի ներկայությունն այնտեղ նույն բանն է, ինչ ամուսնական առաջին գիշերն ուղիղ եթերով Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրելը: Նույն կերպ էլ որևէ կրոնի կամ դավանանքի պատկանիելիությունն է խիստ անձնական հարց: Այլ բան է, որ այդ խիստ անձնականը նաև տվյալ մարդու կողմից չպետք է դառնա տարածման, քարոզման առարկա ու մնա իր ներսում: Թե չէ այսօր հաստատ ավելի լուրջ հարցեր կան, քան մարդկանց ըստ աթեիստ-հավատացյալ զատզատելը:

 

Գևորգ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին