▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել «Ծիրան» սուպերմարկետը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնացել է նռնակը պայթեցնել: Տղամարդը մարտական նռնակով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն նռնակի օղակը դեռևս վնասազերծված չէ: Այս պահին նրա հետ ոստիկանների բանակցությունները շարունակվում են, իսկ նա պահանջ է ներկայացրել՝ ասելով. «Եթե երեխաներիս չտեսնեմ, նռնակը գործի եմ դնելու»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տղամարդը, ով ամուսնալուծված է, պահանջում է, որպեսզի նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին