Հայաստանում վարորդների կյանքի հաշվին ծավալվում է բիզնես: Տեղադրված արագաչափերը, խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ամենևին էլ նպատակաուղղված չեն վարորդի և նրա ուղևորի կյանքի փրկամն համար: Երևան-Սևան ճանապարհի վրա, Սևանից դեպի Երևան ուղղության վրա, «Չայնիի» ոլորանների հենց սկզբում տեղադրված է արագաչափ, որն իրականում տեղադրված է բիզնես գործունեություն ծավալելու համար: Շտապեցնեմ հավաստիացնել, որ ես երբեք չեմ տուգանվել այդ արագաչափի կողմից, որովհետև մշտապես պահապնում եմ մինիմում արագություն: Իսկ հիմա բուն թեմային, եթե դա բիզնես գործունեություն չի ապա պետք է ամբողջ ոլորաններում տեղադրել արագաչափեր, հատկապես այն մասում, որտեղից հաճախակի են «թռնում» մեքենաները: Իսկ այդ ուղիղ, իրենց ոչ մի վտանգ չներկայացնող հատվածում մեղմ ասած անհասկանալի է արագաչափի առկայությունը: Հայաստանում ընդհանրապես պետք է վերանայել արագաչափերի տեղադրման վայրերը, քանի որ ոչ մի տեղադրված արագաչափ չի ծառայում գլխավոր նպատակին՝ ՎԱՐՈՐԴԻ և ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ:
Ոչ մի տեղադրված արագաչափ չի ծառայում գլխավոր նպատակին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet