▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց անհետ կորել էր, տենց էլ թող անհետ գնա. Նելլիի ամուսնու հարազատները նրան չեն ընդունում

 

Hraparak.am-ը գրում է.

«Ոսկու շուկայի» կորած աշխատակից  Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։

Նելլիի ամուսնու հարազատները Hraparak.am-ի հետ զրույցում ասացին. «Շատ լավ է, որ հայտնաբերվել է, ոնց անհետ կորել էր, տենց էլ թող անհետ գնա և հորական տանը ապրի»։ Բազմիցս Նելլի ամուսնու մայրը մեզ հետ զրույցում հերքել էր վարկածը, թե Նելլիին կարող էին սպանել կամ  Նելիին կարող էին ինքնասպանության հասցնել:

«Մենք գիտենք, որ նա մի օր կգա, մեզ երբեք չի մոռանա ու հաստատ կվերադառնա տուն: Երեխաները անհամբեր նրան են սպասում, առանց նրա իրենց կյանքը չեն պատկերացնում»,- ասել էր նրա ամուսնու մայրը՝ տիկին Թամարան:

Հիշեցնենք, որ Նելլի Հարությունյանի անհետացման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին