▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի է ծաղրել ակտիվիստի հանդեպ բռնությունը

Ոչ մեկի համար գաղտնիք չի իմ ունեցած հակակրանքը նախախորհրդարանի հանդեպ, երևի թե ՀՀԿ-ից հետո ամենահակակրածս քաղաքական կազմակերպությունը հենց նախախորհրդարանն ա իր սադրիչներով հանդերձ, բայց երբ նախախորհրդարանի ակտիվիստներին Բերձորում ծեծի ենթարկեցին երբեք չուրախացա նրանում, որ նախախորհրդարանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել, բայց հիմա որ տեսնում եմ ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր ԲՀԿ ակտիվիստի ծեծը ոչ միայն նորմալ են համարում այլև կարելի ա ասել կողմ էլ են դրան կամ առնվազն ծաղրում են չեմ հասկանում ո՞նց կարա տենց բան լինի, մարդուն էնքան են ծեծել, որ անգիտակից բերել են տան մոտ թողել փախել են ու ինչ որ մարդիկ կան, որ միայն քաղաքական պատկանելության պատճառով ծաղրեն էդ ամենը ու չդատապարտեն կատարված հանցագործությունը:

 

Կարեն Թովմասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին