▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի: Արդեն չես հասկանում, թե ինչ է կատարվում:
     Ի սեր Աստծո՛, լրջորեն վերլուծե՛ք ու հետևություններ արե՛ք այս դեպքերից, հավաքե՛ք մարդկանց ձեռքից անօրինական զենքն ու զինամթերքը, ինչ գնով ուզում է լինի, սահմանափակե՛ք զենք կրողների շրջանակն ու խստացրեք զենքի կրման ու օգտագործման կարգը...»:

Հիշեցնենք, որ երեկ,հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Հ-ն, ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ` այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ Ոստիկաններն ու քննիչները վիրավորի տատի և պապի գերեզմանում հայտնաբերել են Յու. Հ-ի անվամբ հաշվառված «Իժ-18» տիպի մեկփողանի 32 մմ տրամաչափի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին