▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը բարոյական, քաղաքական իրավունք չունի ասել` ընտրություններին մի մասնակցեք. Սաղաթելյան

Որևէ մեկը բարոյական, քաղաքական իրավունք չունի ասել` ընտրություններին մի մասնակցեք. Իշխան Սաղաթելյանն այսպես պատասխանեց հարցին, թե նորաստեղծ ուժերը հայտարարում են, որ նախկին նախագահների մասնակցությունն ընտրությունների Փաշինյանին վերընտրման շանս է տալիս։

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը հիշեցրեց, որ 2021–ի ընտրություններին «Հայաստան» դաշինքը ստացել է շուրջ 280 հազար քվե, մյուս 23 ուժերը, ըստ էության, շեմը չեն հաղթահարել։

«Մենք կարծում ենք, որ 2026–ի ԱԺ ընտրություններին պետք է մի քանի խոշոր դաշինքներ լինեն, մարդկանց ներկայացնեն ծրագրեր, և ՀՀ քաղաքացին ընդդիմության միջից ընտրի, թե ում ծրագիրը կարող է երկիրն այս իրավիճակից դուրս բերել»,–ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին