▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն էր Ռուսաստանի ռազմավարական սխալը Հայաստանում

Հայաստանում Ռուսաստանի հիմնական ռազմավարական սխալը “Մարտի 1”-ն էր, երբ “Մարտի 1”-ից հետո Մեդվեդևը եկավ Հայաստան, Մյասնիկյանի հրապարակը Սերժի հետ միասին պաշտոնապես Ռուսաստանի հրապարակ անվանակոչելով իր վրա վերցրեց այդ դեպքերի ու Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատվությունը:
Որո՞նք էին դրա պատճառները: Ըստ երևույթին հետևյալներն էին.
• Վախը գունավոր հեղափոխություններից` դրանով դաս տալով բոլոր նրանց, ովքեր կցանկանան նման ձևով փոխել իշխանությունը,
• Հայաստանում ունենալ բացարձակապես խամաճիկ և ոչ ինքնուրույն իշխանություն,
• Տեր-Պետրոսյանին չներվեց Ղարաբաղի հարցում իր վարած քաղաքականությունը ինչպես նաև վախը, որ այդ նույն քաղաքականությունը կշարունակվի:
Սխալը կայանում էր նրանում, որ իր վրա վերցնելով հակաժողովրդական իշխանության պատասխանատվությունը.
• Ռուսաստանը կորցրեց Հայաստանի ինտելեկտուալ էլիտայի համակրանքը,
• Ստանալով խամաճիկ իշխանություն Հայաստանում, ունեցավ այն, որ Գյումրիի և այլ դեպքերի ժամանակ, այդ իշխանությունը չի կարողանում ունենալ այն ազդեցությունը Հայաստանի հասարակության վրա, որի միջոցովկկարողանար կառավարելի դարձնել Հայաստանը: 
Եթե Ռուսաստանը շարունակի թիկունք կանգնել այս ռեժիմին, ապա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ դա շատ ծանր ռազմավարական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար:

 

Ստեփան Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին