Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Պահ-պահ-պահ, հիմա էլ որոշ ընդդիմադիր ներկայացող քաղաքական դալտոնիկներ սկսել են Նիկոլին ընտրողներին պաշտպանել: Չէ, սրանց պես աներես, ավելի ճիշտ երկերեսանի գոյություն չունի: Մեկ հայհոյում են էդ մարդկանց, մեկ էլ՝ պաշտպանում: Ասում են, թե բա մինչև չհասկանանք ինչի՞ մարդիկ դուրս եկան փողոց 2018-ին, ապա ոչ մի բան էլ չի փոխվելու: Ես, երևի էն միակ մարդկանցից մեկն եմ, ով բացեիբաց ասում է, որ մեր իշխանության տարիներին եղել են բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Ի դեպ, երբ ասում եմ մեր իշխանության, այնպես չի, որ ես կամ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը որևէ պաշտոն է զբաղեցրել: Այդպես եմ ասում, որովհետև էդ իմ թիմի կառավարման տարիներն են եղել ու ես որոշակի առումով պատասխանատվություն եմ կրում դրա համար, քանզի ես այդ սխալները տեսնելով հանդերձ՝ ընտրություն եմ կատարել, ինչի համար չեմ փոշմանում: Այո՛, մենք վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չեն եղել: Այո՛, եղել են մարդիկ, ովքեր մեր իշխանության անունն օգտագործելով հարստություն են դիզել ու մենք պետք է դա թույլ չտայինք: Այո՛, մեր ժողովուրդը մեզանից ավելին էր ուզում: Այո՛, կապը կորել էր հասարակության հետ, որովհետև շատ պաշտոնյաների աստղայինը տարել էր, շատերը հոռացել էին, շատերի ոտքերը կտրվել էին գետնից: Այո՛, ներքին քաղաքականությունն այն չէր, ինչպիսին արտաքինն էր` на высоте, բայց սրան զուգահեռ դուք ամեն անգամ ստիպում եք ինձ խոսել ձեր ու ձեր տերերի մասնակցության մասին հակահայկական շարժմանը: Ես մեր սխալները լավ գիտեմ, ընդունում եմ ու ներողություն եմ խնդրում, բայց ձեր սխալները մեզ մի վերագրեք: Տղամարդկություն ունեցեք դուք էլ ընդունեք ձեր սխալները: 2018-ին` մինչև ապրիլի 16-ը, Նիկոլը չէր կարողանում 3000+1 մարդ ներգրավել, բայց մեկ էլ հոպ ու սկսվեց` ջուր բաժանելը, պիցցա բաժանելը: Արտաքին գերտերություններն իրենց տեղի ՀԿ-ների ներկայացուցիչներին ու գուբերնիստներին հրահանգեցին դուրս գալ փողոց. կար կոնսենսուս` մերժել Սերժ Սարգսյանին: Մերժում էին, որովհետև Նախագահն ատամ ցույց տվեց, իսկ տարածաշրջանում չէր կարող լինել ամեն ինչ այնպես, ինչպես, որ հիմա է: Սերժն էր խանգարում, որովհետև իր պատկերացումներն այլ էին Հայաստանի ու Արցախի ապագայի հետ կապված: Էլի մեր գրպանը գցելով ձեր մեղքերը, հարգելի՛ «ընդդիմություն», դուք ստիպում եք, որպեսզի մենք անուն առ անուն սկսենք խոսել: Հավատացեք, ձեր ու ձեր առաջնորդների քաղաքական սև էջերը, մենք կմաքրագրենք ձեր դեմքին: Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը ու չփորձեք միավոր հավաքել կամ նորից ատելություն գեներացնել դեպի մեր կողմ: Էս երկիրը մի՛ տարեք նոր ցնցումների ու հասկացեք մի պարզ բան, որ առանց մեզ դուք որևէ հաջողություն չեք գրանցելու: Ինչևէ վերադառնանք բուն թեմային: 2018-ին փողոց էին դուրս եկել մարդիկ, ովքեր ուզում էին ավելի լավ ու զարգացած պետություն ունենալ, ովքեր ինչ-ինչ հարցերից դժգոհ էին, ովքեր ինչ-ինչ հարցերի շուրջ արդարություն էին փնտրում, բայց փողոց էին դուրս եկել նաև մարդիկ, ովքեր ղարաբաղցուն թուրք էին անվանում, ովքեր ասում էին՝ «Արցախը տանք հանգիստ ապրենք», ովքեր պատրաստ էին թուրքերի հետ քիրվայություն անել, ովքեր ապրում են «այսօր կալբաս, վաղը` խ***» լոզունգով: 2021-ի ընտրություններին 680.000 քաղաքացի իր քվեն տվեց Նիկոլին, իսկ վերջինս էլ մեծամասնություն կազմեց, իսկ դա միջազգային հանրության համար մի բան էր նշանակում` հայ ժողովուրդը համաձայն է պարտության հետ և վստահում է Նիկոլին: Այլ թեմա է, թե ինչի՞ մենք գնացինք ընտրության: Հիմա, թե էս 680.000-ի քանի՞ տոկոսն է մոլորված, քանիսն է տգետ, քանիսն է դավաճան, ես չգիտեմ, բայց մի փորձեք իրենց փայ մեղքը վերցնել ու մեր վրա կամ մեր գրպանը գցել: Մի փորձեք հարսի հետույքով փեսուն լավություն անել: Մի փորձեք մեր լռության հաշվին խաղեր տալ: Ամոթ ա, արա՛: Մեկ էլ տղամարդու պես ապրեք, ոչ թե երկերեսանի տրյապկեքի: Բոլորիդ էլ շատ լավ ճանաչում ենք: Մենք` մենք ենք, իսկ դուք շարունակեք խոսել, որպեսզի վերջնական հասկանանք, թե դուք ով եք»: |