Փուչիկ Կարենը՝ անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհին, ասել է, թե հրդեհը որևէ կապ չի ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման հետ, համերգից հետո է հրդեհը եղել: Բայց եւ չի հերքել, որ հրդեհն անեծքի պես հետապնդում է իրենց...
Իհարկե, հերքելու բան չէ, ի՞նչ հերքի. որտեղ հայտնվում է ՀՀԿ-ն, դրա երիտասարդական կառույցը՝ նախկին երիտասարդ Կ, Ա.-ի, գլխավոությամբ, այնտեղ հրդեհ ու կրակ է ճարակում, եւ կարեւոր չէ՝ հայտնվելուց առա՞ջ, ընթացքու՞մ, թե հետո է լինում այդ ճարակումը. կարեւոր չէ անգամ այն, թե այդ հրդեհն ու կրակը ուղղակիորեն կապ ունե՞ն, թե ոչ ՀՀԿ-ի, կամ դրա երիտթեւի միջոցառումների հետ...
Փաստն այն է, որտեղ ՀՀԿ, այնտեղ՝ հրդեհ ու կրակ, ավերակ, դժբախտություն՝ այս ամենի ուղղակի, թե անուղղակի իմաստով...
Համլետ Կիրակոսյան Ներկայացնում ենք նաև տեսանյութ, որտեղ Կարեն Ավագյանը մանրամասնում է, որ հրդեհն իրենց կազմակերպած համերգից հետո է եղել: