▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղից այս սերնդին այսչափ քաջություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երբ հակառակորդը ապրիլի 1-ի գիշերը հարձակվել էր, 2-ի լուսաբացին արդեն մոտ 200 կամավորկաններ հասել էին Թալիշ։ Ոչ ոք նրանց չէր հրահանգել, Արցախի տարբեր բնակավայրերից մեկիկ-մեկիկ հասել էին հյուսիսային սահման։ Նրանք փաստոերն զգացել են հարձակման ծավալը ու միանգամից շարժվել են առաջնագիծ։ Երեկ գեներալ Սամվել Կարապետյանի հետ երկար խոսել ենք այդ թեժ օրերի մասին։ Գեներալը միանգամից մեկնել էր առաջնագիծ իր առջեւ դրված խնդիրն իրականացնելու։ Հարցրի որտեղից այս սերնդին այսչափ քաջություն։ Ասում է, որովհետեւ նրանք հենց այդ կռվողների սերունդն են, նրանք մեր շարունակությունն են ու կապը չէր էլ հասցրել կտրվել։

Էդիկ Բաղդասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին