Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
armlur.am-ը գրում է. Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել են 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան): 3-րդ սպանվածը, հնարավոր է, Օշականցի Գևորիկի եղբորորդին է` Մեսրոպ Մելիքյանը:
Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր դուստրն է, զրույցում ասաց, որ սպանվածն իր ազգականը չէ: Երգչուհու հորեղբայրը՝ Մովսես Մելիքյանը մահացել է տարիներ առաջ: Մեսրոպ Մելիքյան անունով ազգական ունեն, բայց նա ներկայումս Հայաստանում չի գտնվում: Սպանված Մեսրոպ Մելիքյանն իսկապես ազգակցական կապ չունի Օշականցի Գևորիկի հետ, պարզապես գործ ունենք անուն ազգանվան ճշգրիտ համընկնման հետ:
Հիշեցնենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ: Նրանց թվում են քրեական հեղինակություն 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան):
Մնարամասներն սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ ավելի ուշ նաև «Մանումենտցի Մոսոյի» հայրն է տեղեկացրել, որ իր որդին ողջ է և գտնվում է իրենց տանը:
Կարդացեք նաև՝ Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գեւորիկին եւ երրորդմասցի Լյովիկին
Սպանվել են «երրորդմասցի Լյովիկը», Դրոն և Մեսրոպ Մելիքյանը՝ «մանումենտցի Մոսոն»