▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Կառավարությունը երկուշաբթի մեծ քննարկում է կազմակերպել Ամուլսարի հարցով․ հանդիպումը կայանալու. . .

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի. Դավիթ Պետրոսյան

Նոր մանրամասներ` Երեւանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների. . .

Սկսենք ամենահաճելիից․ Նիկոլ Փաշինյանն առաջին պարգևը հանձնեց «Միսս»-ին

Ուժեղ և դուխով մասնակիցներ․․․Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական խաղերի փակման արարողությանը

13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են

«Իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում». Դավիթ Սանասարյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի մասին

Մեր շահագրգռությունն այն է, որ ոչ թե մենք, այլ դուք փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Ծանոթներին հեշտ բացվո՞ղն եք տալիս. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» էքսպոյին

Ոստիկանները Երևանում կրկին գրպանահատի են բերման ենթարկել. նա գողություն էր արել ավտոբուսում

Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը. վարորդը ողջ է մնացել

Գյումրիի ճանապարհին գտնվող մատուռն ամբողջությամբ այրվել է

Սերժը պատրաստ է նստել. Արմեն Աշոտյան

Ճոխ, բայց դատարկ կինոյի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». ՈւՂԻՂ

Մարտական ուղի անցած գեներալը չէր կարող էդպիսի բան անել. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից. . .

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից. ԱՀ ՊԲ

Վերնաշապիկս արդեն հանել եմ. Դավիթ Խաժակյան

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն

Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը

Արագածոտնի մարզպետն ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները միասին

«Դա տարօրինակ չի՞ թվում». Դանիել Իոաննիսյան

Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

«Սա դավաճանության ու մորթապաշտության քրեստոմատիկ օրինակ է». Արամ Սարգսյան

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին

«Ուղի՞ղն ես նայում»․ Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին․ Նրանք Սևանի «Բոհեմ»-ում էին

Գրիգոր Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ անհապաղ հեռացնելու՝ Ստամբուլյան Կոնվենցիայի դեմ. . .

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Մշակութային իրադարձություններ ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչվեցին Նոր Հայաստանում

Ինչպե՞ս է կանխվել զինված բախումը Երևանում․Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

«Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար նրա լիազորությունները համարվում. . .

«Օսիպյանը զանգել-ասել է՝ գիտես, չէ՞, թե ես ով եմ, ինչ կարող եմ անել, դու պետք է ասես, որ դու ես մեղավոր»

2014 թվականի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի էր ունեցել դանակահարություն, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, ինչից հետո տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը, ցուցմունքներ են տվել այդ դեպքի մասնակից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, որը 9 ամիս թաքնվելուց հետո եկել և ներկայացել է Ոստիկանություն, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է։

 

 

168.am-ն է գրում և նշում, որ դանակահարության դեպքի միջադեպով որպես մեղադրյալ ճանաչված Սարգիս Հովհաննիսյանի եղբոր՝ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, գործը վերաբացվել է 2018 թվականի սեպտեմբերին:

«Տուժողի հարազատները նշել են թե՛ հագուստը, թե՛ արտաքինը: Ասում էին՝ կապույտ աչքերով, երկար մազերով, կյաժ, ռուսախոս տղեն խփեց իմ տղին, ժողովուրդ, բռնեք: Այդ կինը անունը չգիտեր, նկարագրում էր, որ բռնեին: Ես այդ ամենը լսել եմ, քանի որ 10 մետր հեռավորության վրա էի: Մի խոսքով՝ տուժողի հարազատները գնացել ցուցմունք էին տվել Սեդրակի վրա, հետո պալատ է փոխվել, ու այստեղից սկսվել է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Հովհաննիսյանը:

«Սկզբում, երբ հասարակ պալատում էին, խոսում էին այն, ինչ դրսում էին հայտարարում, այսինքն, գիտեն, թե ով է խփել, պետք է պատասխանատվություն կրի Սեդրակը, և այլն: Իսկ երբ նրանց պալատը փոխվեց, դարձավ «լյուքս», նախնական ցուցմունքների բովանդակությունը կամաց-կամաց սկսեց փոխվել: Սկսեցին ասել, որ չեն տեսել, շոկի մեջ են եղել, սխալվել են: Հետո Օսիպյանը զանգում է Սեդրակին, նա հեռախոսը փոխանցում է եղբորս: Օսիպյանն ասում է՝ գիտես, չէ՞, թե ես ով եմ, ինչ կարող եմ անել, դու պետք է ասես, որ դու ես մեղավոր: Սարգիսը պատասխանում է՝ եթե պետք է՝ կասեմ, որ ես եմ, բայց դա ճիշտ չէ, ու հեռախոսն անջատում է»,- մանրամասնեց Սամվել Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանը նաև իրեն է զանգահարել ու կանչել Ոստիկանություն՝ «տղավարի» խոսելու:

 

 

«Պատասխանեցի, որ իրեն չեմ ճանաչում ու գալու ցանկություն չունեմ: Դե, ես հիմնականում Ռուսաստանում եմ եղել: Ասաց, թե մոտս ձայնագրություն կա, որ լսես՝ մոտդ կասկած կառաջանա, որ Սարգիսն ինչ-որ չափով ներգրավված է այս գործում: Գնացի վարչություն, առանց անցագրի տարան վերև: Մտա իր սենյակ՝ ինքն ու Հարութ անունով մի տղամարդ էին ներսում, որին ներկայացրեց՝ որպես իր ընկեր: Ասաց՝ եթե Սեդրակին սկսեմ օգնել, լրատվամիջոցներն ինձ խայտառակ կանեն, կասեն՝ կողմնապահություն է անում, ու անվանս վրա բիծ կմնա, բայց, եթե Սարգիսն իր վրա վերցնի՝ Սարգիսն ուրիշ ազգանուն ունի, ես իրեն կօգնեմ, ոչ մեկը չի կասկածի, անգամ բերդում կասեմ՝ լավ կնայեմ: Զայրացա՝ ասելով, որ օգնող ես՝ Սեդրակին օգնի: Մի խոսքով՝ ուզում եմ դուրս գալ սենյակից, մեկ էլ Հարութը, թե՝ ուզում եմ գնամ տեսնեմ՝ տուժողի վիճակը ոնց ա: Ներկաները բոլորն էլ ասում են՝ ես էլ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին