▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկու աշխարհի» անհետ կորած աշխատակցուհուն գտել են երկուսուկես ամիս անց. news.am

NEWS.am-ը գրում է. «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանին, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին, հայտնաբերել են ողջ եւ առողջ։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրան հայտնաբերել են այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւանում։

Նելլի Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ պարզում են նրա անհետացման հանգամանքները։ Ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեցին։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին