▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական բաժնում ապօրինաբար պահել են և խոշտանգել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Մ. Բ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վիճաբանության վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ինքն ու գործընկերները մեկնել են դեպքի վայր ու պարզել, որ քաղաքացի Հայկանուշ Հ.-ն և որդին՝ Գագիկ Մ.-ն, տանը վիճաբանում են: Իր օրինական պահանջներին Գագիկ Մ.-ն չի ենթարկվել, այդ պատճառով ոլորել Է վերջինիս ձեռքերն ու բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Հաջորդ օրը՝ 2016թ. փետրվարի 8-ին, Գագիկ Մ.-ն ՀՀ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016թ. փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցն իրեն բերման ենթարկելու նպատակով ոլորել է ձեռքերը, որի հետևանքով կոտրվել է ձեռքի անրակը, ապա հարվածել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Գագիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը ոստիկանության Մալաթիայի բաժնում տևական ժամանակ ապօրինի պահվել է, և իրեն բուժօգնություն չեն ցուցաբերել:

Գագիկ Մ.-ի հաղորդման հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում  նախապատրաստված նյութերով, պաշտոնատար անձի կողմից առերևույթ խոշտանգում կատարելու և պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին և 309-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին