▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը Գյումրիում կանխել է հնարավոր արյունահեղությունը

Երեկ գրառումներիցս մեկը, որը վերաբերում էր Գյումրիի վերջին իրադարձություններում ոստիկանության ունեցած դրական դերակատարությանը, տարընթերցումների տեղիք է տվել: Եթե ես պետության ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում ունեմ իշխանությունից տարբերվող տեսակետներ, դա չի նշանակում, որ պետք է նսեմացնեմ պետակական այն կառույցների գրծունեությունն, որն ուղղված է կայունության պահպանամանն ու ամրապնդմանը: Ես, որպես քաղաքական գործիչ ու քաղաքագետ, երբեք տուրք չեմ տվել պոպուլիզմին ու տեսակետ եմ արտահայտել՝ կոնյուկտուրայի պարտադրանքից դուրս:
Ըստ իս, հուլիսի 14-ին ու 15-ին ոստիկանության գործողությունները Գյուրմրիում եղել են միանգամայն համարժեք և ուղղված են եղել ոչ թե հասարակության արդար ցասումը ճնշելուն, այլ հնարավոր արյունահեղության կանխմանը: Ոստիկանության ղեկավարությունը՝ գեներալ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, իրավիճակի ադկվատ գնահատումից զատ, անշուշտ, հաշվի է առել նաև Գյումրիի առնձնահատկությունը, վերջին տասնամյակներում այս քաղաքի տեսած ողբերգությունը, գյումրեցու ցավն ու ապրումները: Երբ մեր սիրելի Գյումրին դեռ չէր թոթափել վեց նահատակների եղերական մահվան ցավը, ամեն բան պետք էր անել՝ քաղաքը նոր ցնցումներից հեռու պահելու, հնարավոր արյունոտ սցենարները կանխելու համար: Հենց սա էլ արել է ոստիկանությունը: Որևէ մեկը, ով մեղադրում է ոստիկանությանն, իրեն հաշիվ տալի՞ս է՝ ինչ հետևանքներ կլինեին, եթե իրավապահ այս մարմինը չգտնվեր իր բարձրության վրա ու թույլ տար բորբոքված ցուցարարների ներխուժումը ռուսական հյուպատոսարան: Չեմ կարծում, թե որևէ բանական մարդ ոգևորված է այն իարդարձություններով, որ կատարվում են Դոնբասում: Այ, սա է, որ կանխել է ոստիկանությունը ու, փառք աստծո, որ համակարգի գլխին կանգնած է Վլադիմիր Գասպարյանն, ով, ասենք, ի տարբերություն նույն Լևոն Երանոսյանի կոշտ ու հաճախ վիճահարույց հայտարարությունների, յուրաքանչյուր իրավիճակում կարողանում է գտնել լուծումներ՝ խարսխված օրենքի գերակայության, հասարակության կամարտահայտության ու կոնկրետ միջավայրի առանձնահատկությունների ներդաշնակության վրա: Ափսոս, որ դա հաճախ չի ընկալվում, ափսոս, որ երիտասարդ ոստիկան է վիրավորվում ու ենթարկվում վիրահատության: Կարևորը, սակայն, այն է, որ Գյումրիում կանխվել է հնարավոր արյունահողություն ու այսօր բոլորս ոչ թե սգում ենք նոր անմեղ զոհերի մահը, այլ հպարտանում ենք գյումրեցիների արժանապատիվ կեցվածքով, հպարտությամբ ու կամքով:


Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին