▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու այնուամենայնիվ, ինչու Սերժ Սարգսյանը նախընտրեց Հովիկ Աբրահամյանին.

Վերջին շրջանում ադրբեջանական սադրանքները Հայաստանի ու Արցախի հետ շփման գծում նաև իմ անընդհատ դիտարկման ու մտահոգության առարկան էին: Այնուամենայնիվ իմ պես բոլոր մտահոգ ու սրտացավները, ու նաև ես, ամեն կերպ, կարծում եմ զերծ մնացինք տարբեր ռանգի պետական ու քաղաքական այրերի սահման, դիրքեր այցելելու փաստերը քննարկելուց:

Այո, քննարկումը կդառնար շահարկում ու կդառնար ակամա ազերներին ձեռնտու:

Այդ բարձր գիտակցումը համընդհանուր բնույթ կրեց ու իմ հասարակությունն իմ աչքին էլ ավելի բարձրացրեց: Դրանք, կարծում եմ, անհրաժեշտ ու նպատակային այցելություններ էին ու խիստ նպաստավոր: 
Բայց այսօր արդեն, երբ ազերական հերթական սադրանքի բուռն ալիքը ճնշեցինք ու սառեցրինք <բոլորով>, իրավիճակ լիցքաթափվեց, որոշներն էլի այն բարձր գիտակցման հարթությունից կարծես սահեցին ու սեփական մանրախնդրության մերկասառույցով ու ընկան ներքև` իրենց մուտիլովկայի հարթություն: Ինձ անկեղծ հիասթափեցրեց ու ցավեցրեց այսօրվա լրահոսում աչքովս ընկած չարագուշակ տեղեկատվությունները` իբր վարչապետի ու պաշտպանության նախարարի ներքին հակասությունների ու մրացակցության մասին: Այդ էժան տեղեկատվությանը բնականաբար չանդրադառնալով, այնուամենայնիվ, մի փաստ եմ ուզում բարձրաձայնել: Օրինակ,  երբ Ս. Սարգսյանը վարչապետի պաշտոնում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին, հնչեցին խիստ հակասական տեսակետներ, կարծիքներ: Ես չճանաչելով այդ մարդուն, կես կատակ-կես լուրճ ասեցի, թե այ կտեսնեք, այս մարդը բոլոր նախկին վարչապետերից լավ է աշխատելու: Հիմա, ընդամենը մեկ համեմատական, ինչն օրինակ արդարացնում է Նախագահի Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը: Հիշում եք? օրինակ, որ նախկին` խիստ գրագետ տնտեսագետ, եվրոպական մոդելի, ցիվիլ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք, Նախագահը բարձրացրեց աշխատավարձերի բարձրացման հարցը և իր վարչապետի <պրոֆեսիոնալ> աշխատանքի շնորհիվ ստիպված եղավ կարծեմ երեք անգամ հետաձգել այն` կոպիտ ասած սուտ դուրս գալով իր ժողովրդի առաջ: Երբ այս վարչապետի օրոք արդեն, կրկին ժամկետ նշվեց, մարդիկ այլևս չէին հավատում, բայց արի ու տես Աբրահամյանն իր կառավարությամբ դա արեց հստակ:

Հիմա պարզ չի դառնում թե ինչու է վարչապետ հենց Աբրահամյանը? Էս ընդամենը մի փաստ` հանուն արդարության, թե չէ Ոչ Հովիկ աբրահամյանը, ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ նույնիսկ Թոնի Բլերն իր ժամանակին, իմ պատկերացրած վարչապետի տեսակները չեն: 

Հ.Գ.

Իսկ Հայաստանի նախագահին այսօր այնպիսի մարդիկ են պետք, որ, այսպես ասած` <պաստավկա> չեն անի: Կարծում եմ այս, կամ առաջինը հենց այս պատճառով է օրինակ Հովիկ Աբրահամյանը վարչապետ: Նա նախագահի վարկանիշը սեփականից նույնիսկ բարձր է փորձում պահել:

 

 

Ջոն Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին