▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժ գտնեք այս անմարդկային ոճրագործությունը չքաղաքականացնելու

Չկա հայերենում և ոչ մի բառ, որ կարողանա արտահայտել մեր ցավակցությունը սպանված ընտանիքի հարազատներին..

Չկան և բառեր` ցավն ու զայրույթն արտահայտելու... Չկա որևէ հանգամանք` բացատրելու այս սարսափելի արարքը` խմիչք, թմրամիջոցներ, մթագնած գիտակցություն... Ախր օրորոցային երեխա է.. Մյուսն էլ հազիվ 2 տարեկան.. Մի ամբողջ ընտանիք, անմեղ, իրենց հոգսերով և հույսերով.. Ընդհատված հոգսերով ու հույսերով...

Խնդրանք բոլորիս` ուժ գտնեք այս անմարդկային ոճրագործությունը չքաղաքականացնելու, չի կարելի: 
Օգնենք, որ այս սպանդն իրականացրած տականքը շուտափույթ հայտնաբերվի և իր արժանի պատիժին արժանանա:

Աղոթենք անմեղ հոգիների փրկության համար:

Նաիրա Կարապետյան

Հիշեցնենք, որ այսօր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում` Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին: Տվյալ ողբերգության հետևանքով ծանր վիրավորվել է ընդամենը մի քանի ամսական մի երեխա, ում տեղափոխել են հիվանդանոց: Երեխային արդեն վիրահատել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին