▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ քամուց տանիքներ են վնասվել

Հունիսի 9-ին, ժամը 19.28-ից մինչ 20.22-ը ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամուց տանիքներ են վնասվել Արագածոտնի մարզի Ալագյազ, Բերքառատ, Գեղարոտ,Գեղաձոր, Սադունց, Ծաղկահովիտ գյուղերում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր և մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ վնասվել են Բերքառատ գյուղում 12 տան, Գեղարոտ գյուղում 20 տան և 3 անասնագոմի, Գեղաձոր գյուղում 23 տան և Ալագյազ գյուղում չգործող ռեստորանային համալիրի տանիքներ:
Մյուս գյուղերի վնասների չափը կճշտվի վաղը՝ հունիսի 10-ին:

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին