▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն է ազդել... Նաիրա Զոհրաբյանն`իր ունեցվածքի մասին

Այսօրվա մամուլում տեղեկություն է հայտնվել, թե 6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորների ՝ իրենց ունեցվածքի վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերից պարզ է դարձել իբր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զորհաբյանը 2017 թվականին երեք բնակարան է ձեռք բերել՝ տարբեր բնակելի շենքերում, թեև հայտարարագրից նման բան չի երեւում:

Նաիրա Զոհրաբյանը՝ Առավոտ թերթի հետ զրույցում հումորով է վերաբերել մամուլում հայտնված այդ վրիպակին ու ասել է հետևյալը. «Դուք միանգամայն ճիշտ եք. ես ոչ 2017-ին, ոչ 2016-ին, ոչ 2015-ին, ոչ 2014-ին, ոչ 2013-ին, ոչ 2012-ին, բնակարան կամ հավաբուն անգամ ձեռք չեմ բերել...Ըստ իս, մամուլի այդ վրիպակը մեկ բանով կարող է պայմանավորված լինել`այս օրերին ջերմային ֆոնի բարձր ճնշմամբ եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսով: Իսկ եթե ավելի լուրջ`ընդամենը պետք է լինել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ, մի քիչ ավելի ջանք գործադրել եւ կարդալ անցած տարիների բոլոր հայտարարագրերը`հասկանալու համար, թե մարդն ի՞նչ ունի, ե՞րբ է ձեռք բերել: Նշված բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2008 թվականին, մյուսը`2011 թվականին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին