▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ եք փորձում խաբել, Նիկոլի աթոռի պահապաննե՛ր. Կարինե Հարությունյան

 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տարի զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճ: Երեկ էլ ասվեց, որ տնտեսությունը կաճի երկնիշ թվերով: Այս հեքիաթներին այսօր հավատացող կա՞: Իհարկե ոչ: Ապացույցը՝ այս լուրերի տարբեր հղումների տակ մարդկանց գրառումներն են:

Ո՞ւմ եք փորձում խաբել, Նիկոլի աթոռի պահապաններ: Երեք տարին աչքներիս առաջ է, տեսանք ձեր տնտեսական աճն էլ, աննախադեպությունն էլ, պատերազմն էլ՝ վրադիր: Պատերազմի հետևանքների տակ ճկռած ու քովիդի տակ կքած երկրի համար ասում եք՝ երկնիշ թվերով ա՞ճ:

Հազարավոր օբյեկտներ են փակվել, որոնց թվում՝ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ ու սպասարկման ոլորտի այլ բիզնես կառույցներ: Ի՞նչ աճի մասին եք խոսում, գուցե մոռացե՞լ եք, որ Հայաստանում եք գտնվում, դուք էլ Հայաստանը անդունդի եզրին հասցնողներն եք»:

Կարդացեք նաև՝ Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել, ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին