▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք մի քաղաքական վտարանդի, որին պետք է վերադարձնել. ԱԺ պատգամավորը՝ Վանո Սիրադեղյանի մասին

 

ԱԺ հատուկ նիստին այսօր  վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկմանը ելույթ ունենալու ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, որ, պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները.

«Այդ թվում չմոռանանք, որ մի քաղաքական վտարանդի ունենք, նրան էլ շտապ պետք է վերադարձնենք երկիր»,-նշեց Արարատ Զուրաբյանը՝ նկատի ունենալով Վանո Սիրադեղյանին: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42 ձայներով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին