▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուորլիքը նկարում էր ակցիայի մասնակիցներին

Քիչ առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, այս պահին, ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության դեմ բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները վանկարկում են՝ «Փառք հայոց մայրերին», «Ղարաբաղը մերն է» և այլն: Համանախագահները դուրս եկան ԱԳՆ-ից եւ նախատեսված երթուղով չգնացին, որովհետեւ այնտեղակցիայի բազմաթիվ մասնակիցներ էին՝ ցուցապաստառներով եւ դրոշներով կանգնած: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հապճեպ նստեցին ավտոմեքենաները եւ փորձեցին արագ հեռանալ՝ դժվարությամբ ճեղքելով բազմությունը: ԱԳՆ շենքից դուրս գալիս ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանեց իր բջջային հեռախոսը եւ սկսեց լուսանկարել ակցիայի մասնակիցներին: Նշենք, որ աայսօր համանախագահները հանդիպելու են լրատվամիջոցների հետ, դրան զուգահեռ ակցիա է անցկացվելու Մարիոթ հյուրանոցի առջեւ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին