▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր էր երեկ Գյումրու քաղաքապետ Բալասանյանը

Ինչպես գիտենք, երեկ ժամը 17:00-ից Գյումրու դատախազության շենքի դիմաց տեղի ունեցավ ինքնաբուխ հավաք, որի մասնակիցները արդարացիորեն պահանջում էին, որ տականքի դատն ընթանա ՀՀ-ում և նա իր պատիժը ևս կրի մեր երկրի ներսում:

Հավաքն ընթանում էր խաղաղ պայմաններում, և մարդիկ մեծամասամբ եկել էին իրենց պահաջը ներկայացնելու և արդարացի լուծում ստանալու: Ցավոք եղան նաև պռովոկատորներ, ովքեր իրենց գործողություններով ստեղծեցին քաոսային իրավիճակ, որի պատճառով եղան և՛ վիրավորներ, և՛ բերման ենթարկվածներ:

Լարված իրավիճակը հանդարտեցնելու փորձեր էին արվում հավաքին ներկա գտնվող պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Մարտուն Գրիգորյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կողմից: Նրանք կոչ էին անում հավաքի մասնակիցներին հանդարտվել և չտրվել սադրանքներին: Այստեղ ակամայից ծագում է մի հարց, որ հուզում էր նաև հավաքի մասնակիցներին. ո՞ւր է Գյումրու քաղաքապետը: Եվ իրոք... մի՞ թե ԲՀԿ-ական քաղաքապետը չպետք է լիներ ժողովրդի կողքին կանգնած, առաջնորդեր նրանց և թույլ չտար, որ տեղի ունենային երեկվա անկարգությունները:

Արման Ղարիբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին