▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ես բռնել իշխանությունների ծնոտից, դեմքը շրջել դեպի ժողովուրդ ու ճչալ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գաղտնիք չէ, որ հակամարտող պետության կողմերը միմյանց դեմ կիրառում են ոչ միայն ռազմական ուժ, այլ նաև փորձում են ներսից քանդել թշնամի երկիրը: Դա արվում է այդ երկրում հեղափոխական տրամադրություններ սերմանելու, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ բռնկելու փորձերի միջոցով: 

Պատերազմող երկրում ժողովրդին հունից հանող և ծայրահեղ քայլերի դիմելու ցանկություն առաջացնող յուրաքանչյուր մարդ կամ ուժ պետության դավաճան է: 
Կամ վերևից պիտի դավաճանության փորձերը կանխվեն, ինչի լծակները կան, կամ էլ կսկսվի ինքնադատաստանը: 

Ուզում ես բռնել իշխանությունների ծնոտից, դեմքը շրջել դեպի ժողովուրդ ու ճչալ. «Նայի ով է պետության սյունը, հող պահողը! Անապահով ընտանիքից զինվորն է, ատամները թափված, հյուծված ազատամարտիկը, դատարկված գյուղում սկզբունքորեն մնացած գյուղացին ... Սա է պետությանդ ուժը, իսկ դու ո՞ւմ պոչից ես բռնել, ո՞ւմ ես գլխիդ նստեցրել!!!»:

Իզաբելլա Աբգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին