Այսօր կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության վայրի զննության և դիակի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները՝ լուսանկարչական հավելվածով: Այնուհետև արձանագրություններն ուսումնասիրելու և ծանոթանալու համար ներկայացվել է մեղադրող և պաշտպանվող կողմերին:
Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե, ի վերջո, ո՞վ է սպանված պատանու մարմինը տեղափոխել դեպքի վայրից, ամբաստանյալներ Գուլիևն ու Ասկերովը փոխադարձաբար մեղադրել են միմյանց՝ ինչպես սպանության, այնպես էլ դիակը դեպքի վայրից տեղափոխելու հարցերում:
Մասնավորապես, ամբաստանյալ Ասկերովն իր ցուցմուքներում մի դեպքում պնդել է, թե իր ինքնաձիգը, որով իրագործվել է Ս. Ցականյանի սպանությունը, խմբի մյուս անդամների ինքնաձիգերից տարբերվում էր նրանով, որ բռնակը կոտրված էր, իսկ մյուս դեպքում, որ ինքնաձիգի ծալովի մասն է կոտրված եղել, որն էլ հետագայում փոխել է հանցախմբի մյուս անդամների հետ: Սակայն շարունակել է պնդել, որ սպանության գործում ինքը մասնակից չի եղել, ինչին հակադարձեց Գուլիևը՝ նրանից պահանջելով դատարանին պատմել ճշմարտությունը:
Հակառակ Ասկերովի ցուցմունքների՝ մեղադրող կողմը հանդես է եկել փորձագիտական եզրակացության հրապարակմամբ, ըստ որի, սպանության գործիքը չի փոխվել, և այն հայտնաբերվել է Ասկերովի մոտ, որի վերաբերյալ վերջինս հստակ պատասխան չկարողացավ տալ:
Նշենք, որ Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ ևս։
Artsakhpress.am