▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մահացածները կենդանի այրվել են Opel-ի մեջ

 

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հոկտեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-08:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հերևանությամբ գտնվող էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես  հայտնում է shamshan.com-ը, շրջվելու հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն վերածելով մոխրակույտի, իսկ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ամբողջովին այրվել են:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը` թիվ 1 խմբի պետ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձրարականով ժամանել են հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանն ու ՀԿԳ քննիչ Արման Հարությունյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանարպարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մեկից ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Շարունակությունն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին