▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Լոռիում` 7 զոհերը այրվել են մեքենայի բռնկման հետևանքով

Հունիսի 6-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և մեկ անձը չպարզված քաղաքացի (տղա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` 01.33-ին:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին