▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Դավիթաշենում. 86-ամյա կույր մայրը մահացած տղայի ծննդյան օրն ինքնասպան է եղել. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ, ովքեր նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի, 86-ամյա Պ. Գ-ի դին: Այս պահին աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում է նաև դատական բժիշկը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին