▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Գյումրիում․ 6-ամյա աղջնակը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի։ 

http://asekose.am/upload/news/admin/2012/09/504b2f843d8c7_medium.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 6-ամյա աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Օդանավակայանի փողոցի տներից մեկից մահացած վիճակում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում երեխան եղել է իրենց տան լոգարանում և նրան այնտեղ հայտնաբերել է հայրը, ով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան արդեն եղել է մահացած։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին