▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Գյումրիում. ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են երիտասարդ տղայի ու աղջկա դիեր

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու 1 հասցեում գործող «Գարուն» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դիեր կան:

Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 87 DM 087 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղին հայտնաբերել են Գյումրի քաղաքի Շերբինայի փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մ.-ի և Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 28-ամյա Քրիստինե Շ.-ի դիերը:

Տեղում դատաբժիշկը զննելով դիերը՝ նախնական եզրակացությամբ ոստիկաններին և քննչական բաժնին հայտնել է, որ դիակների վրա բռնության հետքեր չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք, հնարավոր է, մահացել են շմոլ գազից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին