▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. 2-ամյա մահացած տղայի տատն ու հայրն ասում են. «Բարի լուրի փոխարեն մեզ ասեցին՝ երեխան մահացել է»

Արդեն 2 ժամ է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Նարինե Սարգսյանն ու Սասուն Սահակյանը, փորձում են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից իմանալ, թե ինչն է եղել մոտ 3 ժամ առաջ իրենց 2-ամյա տղայի՝ Անդրանիկի մահվան պատճառը։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ում հետ զրույցում երեխայի հայրն ասել է.

«4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել է տուն։ Մոտ 3 ժամ առաջ հիվանդանոցից զանգահարում են, թե շտապ եկեք հիվանդանոց։ Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է։ Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։ Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցավը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։ Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլուխը էստեղ կերան»։

Իսկ երեխայի տատն էլ, արցունքները հազիվ զսպելով, պահանջում էր հիվանդանոցի ղեկավար կազմին, սակայն ոչ ոք չկար։ Հիվանդանոցից նրան պատասխանել են, թե այս պահին մարդ չկա։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/erexa.jpg

Տեղեկացնենք, որ թեմայի վերաբերյալ պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, որում ասվում է․

Նոյեմբերի 30-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա, ով նախկինում տասնյակ անգամներ բուժում է ստացել մեզ մոտ:

Կենտրոն է ընդունվել 4 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի:

Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մահացել է։

Հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել է ագրեսիվ վարք, հնչեցրել է սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին