▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկները բռնել են քաղաքում «ճռռիկներ» անող վարորդներին. նրանցից 1-ը «Ճվճվ Արոյի» արդեն հայտնի որդին է

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում BMW 750Li  մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ  չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ անհարկի ձայնային ազդանշաններ թողնելով:

Նույն պահին սկսվել է հատուկ օպերացիա՝ նրանց հայտնաբերելու համար: Ոստիկանները պարզել են, թե որ ուղղություններով են նշված անձինք «երթևեկում» և սկսվել է մի իսկական կինո: Հետապնդումը տևել է գրեթե 3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի:

Ի վերջո, պարեկները  նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում:

Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ  է մտել «Բալի» -ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ  համարներից մեկի հեռակառավարմամբ  գործող  մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի»  ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է  3-րդ հյուրասենյակ, իսկ նրա  հետ եղած  անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են  2-րդ հարկի հյուրասենյակ:

Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի: Նրանք են՝  28-ամյա Սերժ Վարդանյանը,  24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը: Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն:

Վերջինս, ըստ տեղեկությունների,  վարել է Ս. Վարդանյանը, ով  «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ: Ըստ տեղեկությունների՝  նա եղել է հետախուզման մեջ՝ ՀՀ քր օր-ի 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին