▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան»

Շաբաթ օրը՝  հունվարի  22–ին,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են  «Կռիսը թակարդում»  օպերացիա:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/chanaparhayin_vostikanutyun.jpg

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է  մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին: Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ  պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր: Ավտոմեքենան 4-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանի և Արթուր Մարկոսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածքԱղբյուրի տեղեկություններով՝ ամենավերին էշելոններից  փորձել են պարեկների վրա ազդել,  որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է  «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին