Խորհրդային տարիներին այլախոհ լինելը բնականաբար վտանգավոր էր ու մարդու համար կարող էր արժենալ նվազագույնը ազատությունը, իսկ առավելագույնը` կյանքը: Հայրիկյանն, ինչ խոսք, իր ներդրումն ունի մեր երկրի անկախացման գործընթացի մեջ գոնե միայն գաղափարական խլրտում սկսելով կամ այն քաջալերելով կամ մասնակցելով, սակայն միաժամանակ չի կարելի սեփական անձը տիեզերքի կենտրոն դարձնել և բոլոր գործընթացներին ու պրոցեսներին կապել ինքն իրեն: Սա արդեն անպարկեշտ ու անբնական լինելուց լինելուց այն կողմ նաև հիվանդագին որոշակի տարրեր ունի իր մեջ; Կամ ինքն իրեն հռչակել անկախության սիմվոլ: Նման հռչակումների իրավունքը միայն ու միայն ժողովրդին է պատկանում. ի վերջո հերոսներ ստեղծում է ժողովուրդը և նույն ժողովուրդն կարիք չունի ինքնահռչակ սիմվոլների ու հերոսների: Դրանով մսխվում է ձեռք բերած վաստակը, հարգանքն ու պատիվը և ինքնահռչակ ամեն մի հերոս կամ սիմվոլ ի վերջո արժանանում է Լենինյան արձանի բախտին, այսինքն հիմնահատակ ավերվում է կամ դեն նետվում որևէ աղբանոցում:
Ի դեպ, խորհրդային այդ ժամանակներում բավական մոդայիկ էր` լինել այլախոհ կամ դիսիդենտ` հատկապես ուսյալ երիտասարդության մեջ, քանի որ դա բողոքի ձև էր, իսկ այդ ժամանակներում կար համաշխարհային մեծ բողոք. հիփիներ, ռոքերներ սեքսուալ հեղափոխություն.... բողոք տիրող հնացած նորմերի, կատեգորիաների դեմ ու պահանջ աշխարհը նորացնելու: Այնպես որ, հոլիդեյ շալվար հագնող ու բակեննբարդներ երկար մազեր պահող ժամանակի մնացյալ երիտասարդներից Հայրիկյանը թերևս տարբերվում էր միյան «Կռունկ» երգելով և ազատության ու անկախոթւյան մասին խոսելով: Խորհրդային մեծ կայսրության ամենամեծ այլախոհ Սախարովն ի դեպ երբեք իրեն նման որակումներ չտվեց այլ մնաց իր համեստության մեջ ու գնահատվեց ժողովրդի կողմից առանց սեփական անձի վերդասման ու ինքնահռչակումների; Հենց այստեղ է Շիրազյան խոսքերով ասած փրփուրի ու մարգարիտի տարբերությունը; Իսկ թե Հայրիկյանն ինքն ով է, թող եզրակացնի, բայց որ «արյունտո զոհերի»` կասկածելի թաթիկախոցումների, բազմամիլիոն ապաքինման եվրոպական տուրնեների ու աղմկահարույց դեդեկտիվ հայտարարությունների ու դատավարությունների գնով; Ի վերջո ինքը քաղաքական գործիչ է, Ջեյմս Բոնդ չէ:
Արսեն Լևոնյան