«Ես որոշեցի աշխարհաքաղաքականության մասին ցիկլ գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին։ Գուցե ես դրան դեռ վերադառնամ, բայց այս պահին ինձ անհանգստացնում է մեկ այլ բան։ Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը։ Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության և Պառակտման Առաքյալին՝ քաոսին թույլ տալով որոշել մեր երկրի ապագանան։ Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը արտաքին քաղաքականության մեջ՝ ստորաքարշ կերպով ենթարկվելով բոլորի և ամեն ինչի պահանջներին և չծպտալով մեր շահերի մասին։ Մեր երկրի կարգավիճակն այսօր պրոտեկտորատն է։ Փառք Աստծո, որ Հայաստանի սահմաններին չնչին վտանգի դեպքում հայտնվում է ռուսական եռագույնը»։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
«Բայց մենք պարտավոր ենք տալ երեք հարց. Որքա՞ն է դա շարունակվելու, ի՞նչ գին ենք վճարելու դրա համար, և ամենակարևորը՝ ո՞վ և ե՞րբ է որոշում, թե վտանգ կա, թե՝ ոչ։ Երբևիցե, միգուցե մենք կրկին ձեռք կբերենք սուբյեկտականություն։ Իսկ մինչ այդ ես հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ հենց այդ դաշտում այսուհետ կորոշվի մեր ապագան։
Հայաստանի սուբյեկտայնությունը կարող է վերադարձնել միայն երկրի իրական տերը՝ ժողովուրդը։ Ժողովուրդը, որը մանդատ է տվել Նիկոլին իր կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդը, որն առաջին հայացքից ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդը, որը պահանջում է սեփական փրկությունը, բայց այնպես, որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը։ Բանական դիտորդը գիտակցում է, որ դա անիրատեսական է, և քանի դեռ ժողովուրդը գերադասում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա ինքնամեկուսանում է քաղաքական գործընթացից՝ այն վերածելով, ձևափոխելով աշխարհաքաղաքականի։
Իսկ աշխարհաքաղաքական հարցը մեզ մոտ շատ վատ է։ Հայկական քաղաքական դաշտի գաղափարախոսությանը դիմակայող երկու՝ արևմտամետ և ռուսամետ դաշտեր, պարտադրված հանդուրժում են Նիկոլին՝ հասկանալով, որ վերջնական հաղթանակի համար ուժեր չկան կողմերից ոչ մեկի մոտ, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, թաթերով նյարդայնորեն թպրտացող Նիկոլը միջժամանակության կատարյալ առաջնորդն է։ Արևմուտքի կողմից սնված և նրա հետ բոլոր նեյրոններով սերտաճած Հայաստանի իշխանությունը, իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ սանձի վրա։
Այդ պարտադրված դիխոտոմիան խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արևմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ գերադասելով խուսանավելու ազատությունը պարտավորություններին, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում է բացահայտ աշխատել ընդդիմության հետ՝ նախընտրելով աշխատել ցանկացած, երբեմն նույնիսկ թշնամաբար տրամադրված իշխանության հետ։ Տորթի վրա դրված բալն այն ժողովրդի սպասումներն են, որը պատմականորեն ձգտում է դեպի Ռուսաստան, որը սակայն հակառուսական իշխանություն է ընտրել, իսկ հիմա՝ վատ թաքնված հույսով նայում է դեպի հյուսիս։
Հակասությունների այս ամբողջ հանգույցը, որը կապված է ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության և ուռճացված սպասումների հանգոյցով, սպասում է, որ այն կտրեն՝ այն այլևս հնարավոր չէ հանգուցալուծել։ Եվ, բարեբախտաբար, թե, ցավոք սրտի, այն կտրելու են գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողները։ Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձևը՝ ստիպելով Հայաստանին ՝ այդ քաղաքականության օբյեկտին, սպասել։ Մի իրավիճակում, որում Հայաստանը երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կլուծվի մեր ճակատագիրը։
Դե ինչ, ինչպես ես արդեն գրել եմ հենց սկզբում՝ սա աշխարհաքաղաքականության մասին հոդվածների ցիկլի մերանն է։
Սպասեք»,- գրել է Մինասյանը: