Քիչ առաջ Գյումրիում սկսեցին խոսակցություններ տարածվել այն մասին, որ ռուս սահմանապահները հարբած վիճակում վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: Լրատվական կայքերից մեկում նույնիսկ գրառում եղավ, որ իբր Շիրակի մարզային ոստիկանությունից նոր հայտնել են, որ վերոգրյալ սամանապաները հիմա հարցաքննվում են ոստիկանության բաժիններից մեկում: Սակայն մի 20 րոպե անց ` այդ նույն կայքը տեղադրեց հետևյալ գրառումը`Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց այս տեղեկությունները...
Ես հասկանում եմ, որ հունվարի 12-ին տեղի է ունեցել մի դեպք, որը իր դաժանությամբ և ցինիզմով կարող էր տեղ գտնել Հոլիվուդի ամենասարսափելի ֆիլմի սցենարում: Ես ուղղակի վստահ եմ, որ հանցագործը/ կամ եթե իրականում կան պատվիրատուներ, նա նույնպես/ դատվելու է հենց Հայաստանում և պատիժը կրելու է հենց Հայաստանում: Բայց եկեք վերջապես հասկանանք որ վիժվածքը ազգություն չունի, իհարկե դրանից մեր դարդը չի քչանում...
Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. Կան մարդիկ ովքեր, շունչները պահած սպասում են, որ տեղի ունենա մի դեպք, որտեղ կշոշափվի որևէ ռուսի անունը: Նրանք երազում են այդպիսի դեպքերի մասին փորձ են անում քրեական դաշտից այն տեղափոխել միանգամից քաղաքական: Ինչու նրանք իրենց հարց չեն տալիս ինչի ում համար է նորություն որ ռուսները հարբում են անկախ նրանից նրանք Հայաստանում են թե Մոսկվայում, թե Լոնդոնում: Հավատացեք բոլոր ռուսները Պերնյակով չեն, պետք չէ զուգահեռներ անցկացնել հնարավոր շարքային խուլիգանությունները Պերնյակովի հրեշագործության հետ: Պետք է հասկանալ մեզ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել:
Փառք Աստծո`հերքվեց. արդյոք պետք է ամեն ինչ քաղաքականացնելը, թե՞ ոչ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet