Երբ մի օր թղթակիցները հայ ակադեմիկներից մեկին սարսափելի հակահայ հարցադրումներ են կատարում, նա դառնալով իր կողքի նստածին ասում է.
-Թեկուզև այդ մարդիկ հայկական անուններ ունեն` նրանց հայ լինելուն մի հավատա: Դա հարմար տարազ է, որ հագնում են` իրենց սուտը համոզիչ դարձնելու համար: Հայերս որքան էլ վիրավորված լինենք կամ իրար ատենք` մեր ազգի ու հայրենիքի մասին այդպիսի ստորություններ չենք ասի: Այսօր ամենաշատը լրագրողական բնագավառն է հակահայ հայհոյանքներով լցված։ Այդ շրջապատում են ամենամոլի հակահայերը վխտում: Պարզեք և կհամոզվեք, որ բոլորը զտարյուն հայե՞ր են: Այն քաղաքական գործիչները, որոնք ազգային ժխտամոլություն են տարածում, երկիրն ավերում, միջավայրը լցնում են աղանդավորներով, ամեն կարգի անբարոյականներով` հայե՞ր են: Երբ նրանց ծագման արմատները գտնես, կհամոզվես, որ հայը հայի հանդեպ ավելի սրտացավ է, հանդուրժող է, ընդհանրության մեջ միակամ է, իսկ սրանք ավերմունք են տարածում, անբարոյականություն և իհարկե` արտագաղթի մղում:
Հետաքրքիր է, ես էլ էի նմանատիպ մի բան լսել կամ կարդացել, հիմա չեմ հիշում և փորձի համար անձնական տվյալներ էի պեղելը և կարճ ժամանակ անց հետաքրքիր մի օրինաչափություն էի բացահայտել։ Ոչ հայ քարոզիչները մշտապես նույն դուդուկն են նվագում` իբր սա ժողովուրդ չի, սա երկիր չի, մշակույթ չկա, մեծերը կեղծ են, բանակը թույլ է, վաղը Հայաստան չի լինելու, հայ չի լինելու, հայերենը մեռնող լեզու է և նման զառանցանքներ: Պարտադիր պայման է, որ հակահայ քարոզիչները հայկական կրթություն չունենան, մտահոգության փոխարեն զենք դարձնեն ծաղրը, և աղտոտումը:
ՄԻ ԲԱՐԵԿԱՄԻՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ