▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ էր, որ Երևանի քաղաքապետը ՀՀԿ-ական է լինելու.Քաղաքագետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրություների նախնական արդյունքները(Ընտրությունների վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի մայիսի 21-ին):

Ըստ վերջին տվյալների, որոնք ներկայացնում են 474 ընտրական տեղամասերի արդյունքները պատկերը հետևյալն է. Ընդհանուր ընտրողների թիվը 842 151 է, որից ընտրություներին մասնակց ել են 345 158: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ` 240 036 կամ 71.25 %-ը, «ԵԼՔ» 70 731 կամ 21%-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 26109 կամ 7.75%-ը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար արդյունքը կանխատեսելի էր:

«Երևանի քաղաքապետի ընտրությունն անցկացվեց խորհրդարանականի նման: Պարզ էր, որ Երևանի քաղաքապետը ՀՀԿ-ական է լինելու, «ԵԼՔ»-ն էլ որոշակի ձայն է ստանալու»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով.

«Քանի որ թեկնածուների թիվը քիչ էր, ապա մյուս ուժերի կողմնակիցները պարզապես ընտրության չգնացին, ո՞ւմ օգտին պետք է քվեարկեր օրինակ ԲՀԿ-ի կողմանկիցը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին