▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եմ զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով. Ժիրինովսկի

Մոսկվայում հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնի բացմանը Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով, գրում է Rusarminfo-ն:

«Ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի երկաթուղային կայարանում կարողանանք դիմավորել Երեւան-Մոսկվա գնացքներ, որպեսզի ռուսները Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել եւս, որ հայերն այդքան լավ են տիրապետում ռուսաց լեզվին»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաեւ նշել է, որ պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի ռուսական շուկայում ավելանան հայկական արտադրության ապրանքների ծավալները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին