Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:Միջոցառման ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը: «Ձեր կյանքը մշտական վտանգի մեջ է: Շնորհակալկություն այն բանի համար, ինչը դուք անում եք: Դուք ժողովրդավարության հերոս եք, հերոս, որը մարդու իրավունքներն է պաշտպանում: Ամեն անգամ, երբ մեր կարիքն ունենաք, հայերը ձեր կողքին կլինեն, Փարիզը ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Անն Իդալգոն: Grand Vermeil պատվո մեդալի հավակնորդներին որոշում են քաղաքային եւ շրջանային խորհրդի պատգամավորները: Grand Vermeil-ն հիմնադրվել է 1948 թվականին: Այն շնորհվում է սեփական մասնագիտությամբ երակարատեւ, ազնիվ եւ պտղաբեր աշխատանքի համար:
Փայլանին Grand Vermeil պատվո մեդալ են հանձնել Փարիզում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


